Ամերիկյան իմպերիալիզմը չի հրաժարվի տարածաշրջանում իր ազդեցության կիրառումից, բացի այդ, ԱՄՆ-ն անհանգստացած է Թուրքիայի ու ՌԴ-ի մերձեցումից: Այդ մասին հայտարարել է թուրք փորձագետ Բարիշ Դոսթերը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է գալու այնքանով, ինչքան նրանք դուրս են եկել Աֆղանստանից ու Իրաքից: Ըստ նրա, ԱՄՆ-ի զորքերի դուրս բերումը Սիրիայից պետք է դիտարկել Իսրայելի անվտանգության ապահովման, Իրանին շրջափակելու, քրդական պետություն ստեղծելու ծրագրերի համատեքստում: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է թուլացնել ՌԴ-ի ու Չինաստանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում: