25.11.2024
Դավիդ Զալկալիանի. Ադրբեջանի և Թուրքիայի գործընկերությունը կարևոր է Վրաստանի համար
prev Նախորդ նորություն

Հարավային Օսիան իր անցակետը կտեղակայի Վրաստանի հետ սահմանին

Հարավային Օսիայի սահմանապահները մտադիր են անցակետ կառուցել Վրաստանի հետ սահմանին գտնվող Ցնելիս գյուղի մերձակայքում:


Ինչպես նշվում է, նման որոշում է կայացվել, որպեսզի վրացական կողմին թույլ չտան վերահսկողություն հաստատել Հարավային Օսիայի մի մասի վրա:

Հստակեցվում է, որ սահմանային անցակետը տեղակայվելու է Հարավային Օսիայի Հանրապետության և Վրաստանի սահմանային գծում՝ շուրջ 945 մետր բարձրության վրա:

Անցակետի կառուցումն իրականացվում է մարդասիրական օպերացիայի շրջանակում, որի նպատակը սահմանային ռեժիմի պահպանումն ու հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովումն է: