Սահմանադրական դատարանի որոշումն ունի որոշակի յուրահատկություններ. վարչապետի խոսնակ
Սահմանադրական դատարանի որոշումն ունի որոշակի յուրահատկություններ: Կարծում եմ՝ իրավաբաններն ավելի ճիշտ եւ լավ մեկնաբանություններ կտան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով ՍԴ երեկ կաացրած որոշմանը:
Նա նշեց, որ իրեն դժվար է, լինելով գործադիրում, մեկնաբանել այդ որոշումը: Եվ սխալ է համարում այն հարցադրումը, թե ի՞նչ պետք է հիմա անի կառավարությունը.
«Եթե ՍԴ որոշումը վերաբերեր գործադիրին, կառավարությանը, ապա այդ ժամանակ ես կհասկանայի հարցը: Մեկնաբանությունները իրավաբանները կանեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե կառավարությունն ուշացրեց դատաիրավական համակարգի բարեփոխումները և ՍԴ որոշումը դրա հետևանք է, Կարապետյանը հիշեցրեց, որ մշտապես նշել են, որ ավելի լավ կլիներ, որ ավելի արագ տեղի ունենային դատաիրավական բարեփոխումները: Բայց և հավաստիացրեց.
«Հիմա շատ արագ ենք շարժվում առաջ: Առաջիկայում համապատասխան կոնցեպտուալ փաստաթղթերը կհրապարակվեն»:
Հիշեցնենք, նախօրեին Սահմանադրական դատարանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմքերին վերաբերող հոդվածը ճանաչեց հակասահմանդրական: