5.05.2025
Զարիֆը «բանտապան» է անվանել ԱՄՆ-ի Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի և Պակիստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 32 մլն դոլարի

2018-ի արդյունքներով Ադրբեջանի և Պակիստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 32 միլիոն դոլարի:


Այս մասին հինգշաբթի Պակիստանի Խայբեր Պախտունխվա մարզի նորարարական հնարավորություններին նվիրված մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սաիդ Խան Մոհմանդը:


Նրա խոսքով, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը աճել է գրեթե 4 անգամ:


«Մինչ այդ տվյալ ցուցանիշը կազմում էր 8 միլիոն դոլար: Պակիստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ուժեղացմամբ: Մենք մեծ ներուժ ենք տեսնում զբոսաշրջության բնագավառում համագործակցության ընդլայնման համար», - ասել է Սաիդ Խան Մոհմանդը:

Անկարան Եվրոպայի դռները կբացի փախստականների առաջ, եթե աջակցություն չստանա. Էրդողան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան