Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին մեկնաբանել է Սիրիայում իրանական Ահվազի ահաբեկչության կազմակերպիչներին ուղղված հարվածը՝ հայտարարելով, որ Թեհրանն ահաբեկչության դեմ լուրջ պայքար է մղում:«Այս քայլը վկայում է ահաբեկչական ուժերի պատրաստման, սպառազինման ու ուսուցման օջախների դեմ տարբեր մակարդակներում լուրջ եւ անընդհատ պայքարի Իրանի հաստատուն վճռականության մասին»,- ասել է Ղասեմին:Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանցի զինվորականները Սիրիայում Եփրատի արեւելյան ափին հարված են հասցրել Ահվազի ահաբեկչության կազմակերպիչների եւ նրանց օբյեկտների վրա , որից հետո մի քանի մարտական անօդաչուներ շարունակել են հարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերի վրա: