25.11.2024
ՀՀ Զինված ուժերը «Ուրալ» մակնիշի նոր ավտոմեքեներ են ստացել Ռուսաստանից
prev Նախորդ նորություն

Սամվել Կարապետյանը և մի խումբ գործարարներ հիմնել են «Հայ ձեռնարկատերերի ընկերակցություն»

Մի խումբ հայ գործարարներ՝ «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, հիմնել են «Հայ ձեռնարկատերերի ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը: Այդ մասին են վկայում «ՍՊԱՐԿ-Ինտերֆաքս» համակարգի տվյալները:


Նշվում է, որ ասոցիացիան գրանցվել է այս շաբաթ Մոսկվայում, դրա նախագահը Կարապետյանն է:


Սամվել Կարապետյանից բացի ընկերակցության հիմնադիրների թվում են «Տաշիրի» կողմից վերահսկվող Ֆորա-բանկի նախագահ Հայկ Իգնատյանը, Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիրի» առաջին փոխնախագահ Վարուժան Արթենյանը, գինիներ ներմուծող «Լուդինգ»-ի համասեփականատեր Արմեն Շահազիզյանը և ուրիշներ: