Սիրիայի հարցը Հայաստանի համար շատ զգայուն է. ԱԳՆ
Սիրիայի հարցը մեզ համար շատ զգայուն է եւ մենք դա արտահայտում ենք մեր մարդասիրական առաքելության գործառույթն իրականացնելու միջոցով: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Սիրիայի խնդրի կարգավորման գործընթացը չափազանց դինամիկ եւ բազմաշերտ է։ Այստեղ մենք առաջին հերթին ունենք մեր արտահայտված գերակայությունը, որը վերաբերում է մեր հայրենակիցների անվտանգությանը»,- նշեց Մնացականյանը:
Նրա խոսքով՝ միեւնույն ժամանակ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի հստակ ձեւավորված ռազմավարական համագործակցություն. «Մենք ունենք մեր օրակարգը համագործակցության բազմաթիվ գործընկերների հետ, եւ այդ բոլոր ուղղություններում ունենք մեր գերակայությունը՝ հաշվի առնելով միջազգային ներկայիս հարաբերությունների օրակարգը։ Յուրաքանչյուր գործընկերոջ հետ մեր հարաբերությունները կառուցում ենք՝ երբեւէ բացառելով նման հարաբերությունները մեր մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին»։
ԱԳ նախարարի խոսքով՝ խորհրդակցության մեջ են գործընկերների հետ Սիրիային վերաբերող հարցերում։
Հիշեցնենք, Հայաստանը սակրավորներից ու բժիշկներից բաղկացած հումանիտար առաքելություն է ուղարկել Սիրիա, որին դեմ էր արտահայտվել ԱՄՆ-ն: