24.11.2024
Քառօրյա պատերազմի ժամանակ հետախուզությունը չի թերացել. Փաշինյանն՝ իր նշանակման մասին
prev Նախորդ նորություն

Իրանի նախագահ․ Թուրքիան կարեւոր եւ ազդեցիկ բարեկամ է տարածաշրջանում

Իրանը բարձր է գնահատել Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին Թուրքիայի եւ նախագահ Էրդողանի դիմակայությունը։ Այդ մասին Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է երկու երկրների 5-րդ Գերագույն խորհրդին մասնակցելու համար Թուրքիա մեկնելուց առաջ՝ տեղեկացնում է Mehr-ը։

Նրա խոսքերով՝ երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումից բացի, նախարարներն առանձին կհանդիպեն իրենց թուրք գործընկերների հետ։ Ռուհանին Թուրքիային անվանել է տարածաշրջանում կարեւոր եւ ազդեցիկ բարեկամ, որը պատմական, մշակութային եւ հոգեւոր կապեր ունի Իրանի հետ։

Նա նաեւ գովել է թուրքական կառավարությանն ու Էրդողանին՝ ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցներին հաստատակամորեն դիմակայելու համար՝ նշելով, որ «հարեւանները, մասնավորապես՝ Թուրքիան, հասկացրեցին Միացյալ Նահանգներին, որ դիկտատուրայի դարաշրջանը մոտեցել է ավարտին»։