24.11.2024
Ռոհանին բացառել է ԱՄՆ-ի հետ երկկողմ ձեւաչափով բանակցությունները
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Թուրքիան ստանալու է թյուրք-իսլամական իշխանությունների դեմ լավ պատվաստում

Թուրքիայի ներքին քաղաքականությունում տեղի են ունենում ֆունդամենտալ փոփոխություններ:


Շարունակվում են զտումները թուրքական բանակում, առկա է տնտեսական ճգնաժամ:


Վերջին 5 տարվա ընթացքում կառուցվել է 3500 մզկիթ և ընդամենը 56 գրադարան, իսկ 1550 դպրոց և բուհ փակվել է: Բացվել է 220 նոր բանտ՝այսպիսին է իրավիճակն այսօրվա Թուրքիայում:


Քաղաքագետ Բասքըն Օրանը հայտարարել է, որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության կյանքի ճանապարհը մոտենում է ավարտին, իսկ Էրդողանը փորձում է լրացուցիչ ժամանակ շահել:


Ըստ նրա, Էրդողանը գնալով ավելի դաժան է դառնալու ու դա հանգեցնելու է ԱԶԿ-ից նոր անդամների լքմանը:


Նա հավելել է, որ Թուրքիան ստանալու է թյուրք-իսլամական իշխանությունների դեմ լավ պատվաստում և այլևս երբեք այդպիսի ուժեր Թուրքիայում իշխանության չեն գա: