8.06.2025
ՈՒԵՖԱ-ն շարունակելու է նպաստել Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը. Չեֆերինը՝ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Հայաստանի հավաքականը պատրվեց Իտալիային 1:3 հաշվով

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման հերթական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականն այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում պարտվեց Իտալիային 1:3 հաշվով:


Հաշիվը բացեցին տան տերերը՝ 11-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը գնդակն ուղարկեց իտալացիների դարպասը: Սակայն արդեն 27-րդ րոպեին Անդրեա Բելոտին հավասարեցրեց հաշիվը:  


Իտալիայի ընտրանու ֆուտբոլիստները ևս երկու գնդակ ուղարկեցին մեր դարպաս՝ 77-րդ և 80-րդ րոպեներին: Գոլերի հեղինակներ՝ Լորենցո Պելեգրինին ու դարձյալ Անդրեա Բելոտին:


Նշենք, որ հանդիպմանը մարզադաշտից հետևում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:


Արդեն սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում Երևանում կհյուրընկալի Բոսնիա և Հերցեգովինային: 

Նախկինները պատրաստավում են ռևանշի. ի՞նչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սեֆիլյանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին