24.11.2024
Զարիֆը ՌԴ և Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները համարել է քաղաքական նպատակներով ահաբեկման փորձ
prev Նախորդ նորություն

Թուրքիան խնդրել է չեղարկել առեւտրային արգելապատնեշը

Թուրքիան խնդրել է ԱՄՆ-ին չեղարկել առեւտրային արգելապատնեշը երկու երկրների միջեւ երկկողմանի առեւտրի ծավալների կտրուկ աճին ուղղված բանակցությունների ժամանակ, ասել է Թուրքիայի առեւտրի նախարարը:

Վաշինգտոնն ու Անկարան հավակնոտ նպատակ են սահմանել՝ չորս անգամ մեծացնել առեւտրի ծավալները տարեկան մինչեւ 100 մլրդ դոլարի չափով, և սա չնայած ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների հեռանկարին Թուրքիայի կողմից վերջերս ռուսական Ս-400 համակարգերը ձեռքբերելու առնչությամբ:

Առեւտրի նախարար Ռուխսար Փեքանի խոսքով՝ նա հայտնել է ԱՄՆ-ի նախարար Ուիլբուր Ռոսին որոշակի արգելքները հեռացնելու հստակ ակնկալիքի մասին եւ ԱՄՆ-ի վարչակազմի քաղաքականության մասին, որը խոչընդոտում է երկկողմանի առեւտրի հեռանկարներին: