22.04.2025
Փաստաբանները միջնորդել են վերացնել Քոչարյանի խափանման միջոցը և դադարեցնել քրհետապնդումը
prev Նախորդ նորություն

Երեւանում փրկարարները կանխել են 21-ամյա աղջկա ինքնասպանության փորձը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 16:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երեւանի «Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձան»-ի մոտակայքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:


Փրկարարները կանխել են Լինդա Հ.-ի (ծնված 1998 թ.) ինքնասպանության փորձը:


Դեպքի վայրում հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:


Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Սեպտեմբերի 22-ին հավաքվում ենք Լոս Անջելեսի Գրանդ պարկում. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան