22.04.2025
Բակո Սահակյանն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են անվտանգության ոլորտին առնչվող հարցեր
prev Նախորդ նորություն

Ռուսաստանում կվերապատրաստվի հայ փրկարարների եւս երկու խումբ

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի այս տարվա աշխատանքային պլանի համաձայն, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 113 ծառայող վերապատրաստման դասընթացների կմասնակցի Ռուսաստանի տարբեր պրոֆիլային ուսումնական հաստատություններում: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ 911tert.am կայքից:


Սեպտեմբերին Ռուսաստան վերապատրաստվելու կմեկնի հայ փրկարարների երկու խումբ: Սեպտեմբերի 9-28-ը Ռուսաստանի «Հակահրդեհային ծառայության պետական ակադեմիայում» (Մոսկվա) «Քաղաքներում խոշոր հրդեհների մարման ժամանակ նորարական տեխնոլոգիաների եւ մեթոդների կիրառումը եւ վթարա-փրկարարական եւ անհետաձգելի այլ աշխատանքների կատարումը» թեմայով վերապատրաստում կանցնի ութ փրկարար՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչությունից, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից, Երեւանի, Կոտայքի, Արագածոտնի, Տավուշի փրկարարական վարչություններից:


Իսկ սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 6-ը Ռուսաստանի ԱԻՆ Սանկտ-Պետերբուրգի համալսարանում «Շենքերի եւ շինությունների փլուզման ժամանակ որոնողա-փրկարարական աշխատանքների կազմակերպումը» թեմայով վերապատրաստում կանցնի 5 փրկարար՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչությունից, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Երեւանի, Գեղարքունիքի, Շիրակի փրկարարական վարչություններից:

«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» աշխատակիցները վերականգնել են պատճառած վնասից 210 մլնը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան