25.11.2024
ԱՄՆ-ում Ռուսաստանին անվանել են կիբերտարածությունում ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքը
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն պետք է սովորի դիմակայել ՉԺՀ-ին, ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին

Եվրամիությունը պետք է սովորի գործել «վստահ ու վճռական»՝ դիմակայելու համար Չինաստանին, Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին: Այդ մասին հայտարարել է Բելգիայի վարչապետի պաշտոնակատար եւ Եվրախորհրդի նախագահ նշանակված Շառլ Միշելը:


«Եվրամիությունը պետք է վստահ եւ վճռական գործի, որպեսզի զոհ չգնա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առեւտրական պատերազմներին, որպեսզի պաշտպանի շահերն ու արժեքներն ավելի ու ավելի վճռական Չինաստանի դեմ եւ որպեսզի դիմակայի Ռուսաստանի կողմից անվտանգության աճող մարտահրավերներին»,- հայտարարել է նա:


Շառլ Միշելը նաեւ հայտարարել է իր վստահության մասին, որ «Եվրամիությունը պետք է առաջատար դեր խաղա համաշխարհային ասպարեզում», քանի որ, «եթե Եվրամիությունը չկարողանա դա անել, դա կանեն մյուսները»: