22.04.2025
ԵՄ-ն պետք է սովորի դիմակայել ՉԺՀ-ին, ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին
prev Նախորդ նորություն

Փոմպեոն կարևորել է Ռուսաստանի հետ համագործակցության և երկխոսության պահպանումը

Հակաահաբեկչության բնագավառում Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունն օգնեց փրկելու ամերիկացիների կյանքեր: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմպեոն Daily Signal հրատարակությանը տված հարցազրույցում:


«Ես շատ սերտորեն համագործակցել եմ (Ռուսաստանի հետ) հակաահաբեկչության բնագավառում: Մենք շատ սերտ համագործակցություն ենք ունեցել: Համոզված եմ, որ այդ սերտ համագործակցության եւ համատեղ աշխատանքի շնորհիվ մենք փրկեցինք ամերիկացիների կյանքեր»,- ասել է պետքարտուղարը:


Փոմպեոն նշել է, որ Ռուսաստանի հետ երկխոսության պահպանումն անհրաժեշտ է: «Ցանկացած հարաբերություններում կա այնպիսի տարր, որը ցույց է տալիս՝ սրանք այն բաներն են, որոնց շուրջ մենք համաձայն չենք, իսկ սրանք այն բնագավառներն են, որտեղ մեր շահերը համընկնում են, նույնիսկ այն դեպքում, երբ մեր արժեքները խիստ տարբեր են»,- ընդգծել է Փոմպեոն:

Մեծ ոգևորություն ապրեցի՝ դիտելով ֆիլմը. Աննա Հակոբյանը՝ «Ես մենակ չեմ» ֆիլմի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան