26.11.2024
Պակիստանը կարող է համատեղ ձեռնարկություն ստեղծել Ադրբեջանի հետ
prev Նախորդ նորություն

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է շուտով. Մնացականյան

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է շուտով։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:


«Բայց պայմանավորվածություն կա դրա մասին տեղեկացնել միաժամանակ, եւ ես չեմ ցանկանում խախտել ԱԳ նախարարների ու համանախագահների պայմանավորվածությունը»,- նշել է նախարարը։


Անդրադառնալով՝ բանակցային սեղանին փաստաթղթի բացակայության մասին հարցին՝ նախարարն ասաց, որ բանակցությունների նպատակն այժմ կարգավորման հնարավոր ուղու բազմաթիվ պարամետրերի քննարկումն է։ Նրա խոսքով՝ քանի որ գործընթացը գոյություն ունի երկար ժամանակ, ձեւավորվել են բազմաթիվ պարամետրեր, որոնք միասին կարող են դառնալ լուծման ուղի։


«Մեր նպատակն է դրանց համադրումն ու համաչափության հասնելը։ Ոչ մի կողմ չի կարող ղեկավարվել առավելապաշտական մոտեցմամբ»,- ընդգծեց նախարարը։


Նախարարի խոսքով՝ մեծ պոտենցիալ է ներդրվում համադրման եզրերի գնահատման եւ դրանք գտնելու գործում եւ գոյություն ունեցող ձեւաչափը ավելի լավն է: