26.11.2024
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է շուտով. Մնացականյան
prev Նախորդ նորություն

Գախարիան խոստացել է վերջ տալ «Ազգային շարժմանը»

Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու Գեորգի Գախարիան «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցությանը մեղադրել է ստելու մեջ եւ խոստացել է վերջ տալ նրանց:


Ընդդիմությունը եւ մի խումբ երիտասարդներ, որոնք ավելի քան երկու ամիս պահանջում էին Գախարիայի հրաժարականը ՆԳ նախարարության ղեկավարի պաշտոնից, վրդովված են, որ հենց նրան են առաջադրել վարչապետի պաշտոնում:


«Ազգային շարժումից» պատգամավորները, որոնց հետ սեպտեմբերի 6-ին հանդիպել են կառավարության ապագա անդամները, Գախարիային անվանել են հանցագործ, որի տեղը բանտն է: «Ես ոչ մի տեղ չեմ գնա, եւ ես ձեր վերջը կտամ, եւ ձեր վերջը կտա վրաց բնակչությունը եւ Վրաստանի ընտրողները: Դուք սովորական փողոցային ընդդիմություն եք եւ 2020 թվականին մնալու եք փողոցում»,-հայտարարել է Գախարիան խորհրդարանի ամբիոնից:


«Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր, այն բանի դրսեւորումն է, թե ինչպես է ճշմարտությունը հաղթում ստին, եւ մեր նպատակն է՝ ամեն օր մերկացնել այդ մարդկանց. այլ ճանապարհ չունենք»,-ասել է Գախարիան: