25.11.2024
Կառավարությունը 100 կմ հեռու է տնտեսական հեղափոխությունից. Ծառուկյան
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը շնորհավորել են Տաջիկստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.


«Հարգելի Էմոմալի Ռահմոն,


Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով:


Անկասկած, Տաջիկստանի ժամանակակից պատմության այս նշանակալի օրը երկրի կյանքում արմատական վերափոխումների սկիզբ դրեց, նախանշեց միջազգային համագործակցության առաջնահերթությունները:


Համոզված եմ, որ Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդների՝ բարեկամության և փոխադարձ աջակցության վրա հենված հարաբերություններն այսուհետ ևս կնպաստեն միջպետական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:


Հարգելի Էմոմալի Ռահմոն,


օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:


Էմոմալի Ռահմոնին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:


Նախագահ Սարգսյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ երկկողմ հարաբերությունների հիմքում երկու երկների ժողովուրդների բարեկամությունն է և փոխգործակցության ամրապնդման ձգտումը: Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ ակտիվ աշխատանքը հետագայում ևս կնպաստի համագործակցության ներուժի բացահայտմանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: