21.04.2025
Սփյուռքը ներկայացված կլինի ՀՀ-ում, կստեղծվի հատուկ մարմին. Զարեհ Սինանյան
prev Նախորդ նորություն

ՌԴ ռազմաբազայի աջակցությամբ Սադունց գյուղում շահագործման է հանձնվել հիմնովին նոր ջրագիծ

Արագածոտնի մարզի եզդիական համայնքների հետ ՀՀ ՊՆ և հրամկազմի կողմից պարբերաբար անցկացվող հանդիպումների և արդյունավետ համագործակցության շրջանակում Սադունց գյուղի համար կառուցվել և շահագործման է հանձնվել հիմնովին նոր ջրագիծ:


Ավելի քան 5կմ ջրագծի շինարարական աշխատանքներն իրականացվել են ՌԴ 102-րդ ռազմաբազայի և «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ Ապարանի շահագորման տեղամասի ուժերով:


Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, բացի այդ, Ալագյազ համայնքի գյուղատնտեսական և անասնապահական աշխատանքներին աջակցելու նպատակով՝ համայնքին տրամադրվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրաձգարանը շրջանցող անվտանգ ճանապարհահատված:


 

ԲՀԿ-ն առաջարկում է քրեականացնել ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը. ԱԺ-ն դեմ է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար