21.04.2025
Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Նախիջևանում
prev Նախորդ նորություն

Վրաստանը պետք է քննարկի ՆԱՏՕ-ին առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի անդամակցելու հարցը

Վրաստանի իշխանությունները պետք է քննարկեն ՆԱՏՕ-ին «առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի» անդամակցելու հարցը: Այս կարծիքն է արտահայտել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, գրում է ՌԻԱ Նովոստին:


Տարածքային հակամարտությունների լուծումը ՆԱՏՕ-ին անդամակցելու չափանիշներից մեկն է, սակայն 2008 թվականի օգոստոսի զինված հակամարտությունից հետո Աբխազիան եւ Հարավային Օսիան անկախություն են ստացել, որը ճանաչել են ՌԴ-ն եւ մի շարք այլ երկրներ: Եվ եթե Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի ապագա անդամ, ապա, նշել է Ռասմուսենը, նա պետք է շարունակի ժողովրդավարության բարեփոխումները, պայքարի կոռուպցիայի դեմ, ապահովի խոսքի ազատությունը եւ փոքրամասնությունների պաշտպանությունը, ինչպես նաև բանավեճ սկսի այն հարցի շուրջ, թե արդյոք Թբիլիսիի համար ընդունելի է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի:


«Այդ որոշումը պետք է ընդունի Վրաստանը, ինչից հետո որոշման մասին հարկավոր է ծանուցել Ալյանսին»,- հայտարարել Է Ռասմուսենը Թբիլիսիում ընթացող միջազգային խորհրդաժողովի ժամանակ:


 


 

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան