20.04.2025
Վահագն Բոյաջյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքների խնդրի արագ լուծման հույս ունի. ԱԳՆ

Հայաստանը ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքների խնդրի արագ լուծման հույս ունի: Այս մասին ԱԺ-ում, պատասխանելով պատգամավորի հարցին ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:


Նրա խոսքով՝ նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել ԵԱՏՄ Խորհրդի նիստը, որտեղ այս հարցը ևս քննարկվել է: Հարցը քննարկվում է երկու ուղղությամբ՝ բազմակողմանի եւ երկկողմանի: 

«Բազմակողմանի այն պատճառով, որ ԵԱՏՄ-ի մասին Պայմանագիրը նման սահմանափակում չի նախատեսում: Հարցը երկկողմանի մակարդակում է քննարկվում այն պատճառով, որ սահմանափակումը մտցվել է ռուսական օրենսդրության շրջանակում: Եվ այս ուղղությամբ աշխատանքը շարունակվում է և մենք հույս ունենք, որ կկարողանանք հասնել արդյունքի»,- ասաց փոխնախարարը:


Հիշեցնենք, ռուսական օրենսդրության համաձայն՝ Հայաստանի վարորդականները Ռուսաստանի տարածքում չեն ճանաչվում, եթե ավտոմեքենան օգտագործվում է վարձատրվող աշխատանքի համար: Միաժամանակ, Ռուսաստանում ճանաչվում են ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների վարորդական իրավունքները, բացի Հայաստանից, ինչը եւ հարուցել է Երեւանի դժգոհությունը:

ԱՄՆ-ի ներդրումները կգան Հայաստան՝ Երևանի գեոպոլիտիկ շրջադարձի դեպքում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար