Մոսկվան երախտապարտ է Երևանին՝ Լեհաստանում միջոցառումներին չմասնակցելու համար. ՌԴ դեսպան
Մոսկվան երախտապարտ է Երևանին՝ Լեհաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավերը մերժելու համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Մենք երախտապարտ ենք հայկական կողմին իր սկզբունքային դիրքորոշման համար և այդ իրադարձություններին չմասնակցելու հարցում: Սա ևս մեկ ապացույց է նրա, որ Հայաստանը և իր ժողովուրդը հիշում են իրենց նախնիների սխրանքը և նահատակված հերոսների հիշատակը», - ասաց դեսպանը ՝ շեշտելով, որ հայ ընկերների և եղբայրական մյուս հանրապետությունների այս քայլը հերթական վկայությունն է, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը ընդհանուր է, և պետք չէ փորձել տարաձայնություններ մտցնել, օգտագործելով կոնյուկտուրային շահերը:
Կոպիրկինը նշեց, որ Մոսկվայի դիրքորոշումը իր ռազմակավարակն գործընկեր Հայաստանի նկատմամբ անփոփոխ է: Ըստ նրա, Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, դաշնակիցներ, եղբայրական երկրներ և եղբայրական ժողովուրդներ:
«Ոչ մի դեպքում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել», - ասաց նա: «Եվ որքան ես հասկանում եմ՝ սա համահունչ է նաև Հայաստանի ղեկավարությանը»,- հավելեց ՌԴ դեսպանը: