«Տրանսգազ»-ը չի պատրաստվում վաճառել Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանը. պարզաբանում
«Գազպրոմ Արմենիային» պատկանող «Տրանսգազ» ընկերությունը աճուրդով վաճառել է իր ուեցվածքի մի մասը։ Վաճառքի արդյունքները հաստատվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում։
Վաճառվող գույքի ցանկում մի քանի ջրհոր և մեկ պոմպակայան կա։ Այնուամենայնիվ, դրանք ամենևին չեն վերաբերում Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանին։
Ջրհորներն ու պոմպերը մնացել են խորհրդային ժամանակներից, երբ սպասարկում էին նավթամթերքի պահեստարանը։ Այժմ որոշվել է դա էլ վաճառել։ Հողատարածքը ձեռք է բերել «Արմենիան Տոբակո քոմփանին»:
Նշենք, որ նախագծի որոշումը հրապարակելուց հետո հասարակության մեջ աղմուկ բարձրացավ` իբր «Գազպրոմ Արմենիան» վաճառում է ռազմավարական գույքը։ Հանձնաժողովի նիստում ընդգծել են, որ ստեղծված տպավորությունը սխալ է. խոսքը չօգտագործված հողատարածքի մասին է, իսկ գազապահեստարանը «Գազպրոմ Արմենիան» վաճառելու մտադրություն չունի (այն նույնիսկ վաճառքի ենթակա չէ, քանի որ ռազմավարական օբյեկտ է)։