29.03.2024
«Տրանսգազ»-ը չի պատրաստվում վաճառել Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանը. պարզաբանում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հեղափոխություն-2.0. Փաշինյանի ձախողումները կոնսոլիդացնում են նախկին էլիտաներին

ՀՀ ներքաղաքական զարգացումներն ակտիվանում են, ինչը պայմանավորված է նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշման, ինչպես նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի՝ նոր իշխանությունների հասցեին հնչեցրած կոշտ քննադատություններով:


Մինասյանը փորձում է իր շուրջ համախմբել Նիկոլ Փաշինյանից դժգոհ բոլոր քաղաքական ուժերին՝ նախկին իշխանության կադրերին, որպեսզի ֆորս-մաժորային իրավիճակում կարողանա, դառնալով կոնտրէլիտա և հիմնական ընդդիմադիր բևեռ, հասնել ռևանշի և վերցնել իշխանությունը:


Այսօր Փաշինյանի վարկանիշն աննախադեպ անկում է գրանցում՝ չլուծվող բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների, անվերջանալի պոպուլիզմի, թույլ թիմի պատճառով, որոնք չեն կարողանում բավարարել հասարակության այն մեծ սպասելիքները, որոնք առկա էին թավշյա հեղափոխության օրերին:


Ընդդիմադիր բևեռը Փաշինյանի դեմ հնարավոր է ձևավորվի կոնսենսուս մինուս մեկ սկզբունքով: Այսինքն, ներքաղաքական դաշտում առկա բոլոր ուժերը՝ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի աջակիցները, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ինչպես նաև արտախորհրդարական այլ ուժեր, որոնք նոր են ձևավորվում՝ Ադեկվատ և այլն, մեկ գերխնդիր ունեն՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին իշխանությունից, ինչից հետո բաժանեն իշխանությունը միմյանց միջև:


Փաշինյանը հասկանում է, որ ներքաղաքական պայքարը գնալով սրվում է, ինքը չի վայելում ժողովրդի այն աջակցությունն, որն առկա էր մեկ տարի առաջ, իսկ նախկին իշխանություններն իրենց ԶԼՄ-ներով և սոցցանցերով հյուծում, քայքայում են Փաշինյանի բարձր վարկանիշը՝ հիմնավոր քննադատելով նրա քայլերը կամ թիմի ձախողումները, որոնք նույնպես կապվում են ՀՀ վարչապետի անվան հետ:

Չնայած ՍԴ որոշմանը՝ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ բանտում և այդ կերպ Փաշինյանը փորձում է թույլ չտալ, այսպես կոչված, ղարաբաղյան կլանի կոնսոլիդացիան Քոչարյանի շուրջ: Մինչդեռ այդ կլանի մի թևը գտնվում է Արցախում և հանդես է գալիս Փաշինյանի կոշտ քննադատությամբ:


Մյուս կողմից, մարտի մեկի գործը Փաշինյանն օգտագործում է նախկին իշխանությունների մաս կազմող զինվորականներին և պաշտոնյաներին վերահսկելու համար՝ սահմանափակելով նրանց գործողությունները:


Հասարակության շրջանում կրկին հիասթափության մեծ ալիք է սպասվում, այդ թվում Ամուլսարի և այլ հարցերի հետ կապված, ինչը կարող է շանս տալ վերոնշյալ ուժերին մոբիլիզացվել՝ ԶԼՄ-ների, ֆինանսական և այլ կազմակերպչական միջոցներով հասարակության մի մեծ զանգված և այդ կերպ փորձել իրականացնել հեղափոխություն-2.0-ն: Սակայն դա հնարավոր է արտաքին ուժերի՝ հիմնական խաղացողների միջև կոնսենսուսի առկայության պարագայում, որտեղ պետք է հաշվի առնվեն գերտերությունների շահերը ՀՀ-ում ու տարածաշրջանում:

Ստեփանակերտում բացվել է Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար