26.11.2024
ՆԱՏՕ-ն չի քննարկում առանց Աբխազիայի և Հվ.Օսիայի Վրաստանի Դաշինքին անդամակցելու հարցը
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն քաղաքական ապաստան չի տրամադրել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին. դեսպան

Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական ապաստան չի տրամադրել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին։ Այս մասին, 24news.am հողորդմամբ, հայտարարել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։


«Եթե մարդը գտնվում է Ռուսաստանում, չի նշանակում, որ քաղաքական ապաստան է ստացել։ Ինչ վերաբերվում է Պողոսյանին, իմ ունեցած տեղեկություններով ընթանում է իրավական գործընթաց, համապատասխան փաստաթղթերի փոխանցում», - նշել է դիվանագետը։


Միհրան Պողոսյանը մեղադրյալ է պաշտոնական դիրքի չարաշահման ու վատնման հոդվածներով, նա գտնվում է ՌԴ-ում։ Օգոստոսի 22-ին հայկական կողմը պաշտոնապես հայտարարել էր, որ Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը ռուսական կողմը հնարավոր չի համարել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:


Կոնվենցիայի վերը նշված հոդվածը՝ որպես իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող կողմի (կոնկրետ դեպքում ՝ ՌԴ) ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը: