26.11.2024
ՌԴ-ն քաղաքական ապաստան չի տրամադրել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին. դեսպան
prev Նախորդ նորություն

Թուրքիան մտադիր է ավելացնել արտահանումը դեպի Ադրբեջան

Մինչև 2019 թվականի վերջը Թուրքիան մտադիր է ավելացնել Ադրբեջան արտահանումը: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի արտահանողների միությունը (TİM):


Նշվում է, որ 2019 թվականի արդյունքներով Թուրքիան մտադիր է Ադրբեջան արտահանումը 2018-ի համեմատ ավելացնել 3,6 տոկոսով:


2019 թվականի հունվար-օգոստոսին Թուրքիայից Ադրբեջան արտահանվել է 967,432 միլիոն դոլարի ապրանք, ինչը 2,41 տոկոսով շատ է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:


TİM-ի տվյալներով՝ 2019-ի օգոստոսին Թուրքիայից Ադրբեջան արտահանումը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23,68 տոկոսով՝ կազմելով 138,2 միլիոն դոլար: