Գյումրիում 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող է մահացել
Գյումրիում 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող է մահացել։
Shamshyan.com կայքը հայտնում է, որ նրան գտել են բնակարաններից մեկում, և նրա մարմնի վրա քերծվածքներ են եղել։ Կայքը նշել է նաև զինվորի անունը` Ալեքսանդր Բաբուշկին։
Հավաստի աղբյուրները Sputnik Արմենիային տեղեկացրին, որ զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է ծառայակցի ներկայությամբ, ավելի ուշ նա մահացել է շտապօգնության մեքենայում։
Մեր զրուցակիցը հայտնեց, որ զինծառայողը հանկարծամահ է եղել հիվանդության հետևանքով։ Ներկա պահին հանգամանքները պարզվում են։ Ռազմակայանի հրամանատարությունը վերահսկում է իրավիճակը, և ոչ մի քրեական ենթատեքստ չի դիտարկվում։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ դեպքի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել։ Նախապատրաստվում են նյութեր։ Կատարվում է դիակի դատաբժշկական փորձաքննություն, անցկացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ, դեպքը վարում է Շիրակի մարզի քննչական վարչությունը։