23.11.2024
Մինասյանի «Ադեկվադ»-ը. ընդդիմության դաշտում խորքային տրանսֆորմացիա է տեղի ունենում
prev Նախորդ նորություն

Այսօր Պենտագոնը 10,082,812 դոլարի օգնություն է տրամադրել Ադրբեջանին

Այսօր Պենտագոնը 10,082,812 դոլարի օգնություն է տրամադրել Ադրբեջանին, հակաահաբեկչական գործունեության և հետախուզական համակարգեր ձեռք բերելու համար: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։


«Հատուկ վերապատրաստում կիրականացվի նաև Ադրբեջանի ԶՈւ սպաների համար: Պենտագոնը ծրագիրն իրականացնում է Կասպից ծովի անվտանգության ծրագրով: Նույն հաջողությամբ ԱՄՆ-ն զինում է քրդերին` ասելով «բայց Թուրքիայի դեմ չկրակեք»: Թուրքերին հարցրեք»,-գրել է Ս.Սարգսյանը։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը զգալիորեն ավելացրել է Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը՝ 2018թ և 2019թթ. հարկային տարում այդ թիվը հասցնելով 100 միլիոն դոլարի: Նման տվյալներ հրապարակել է Վաշինգտոնում տեղակայված Անվտանգության աջակցության մոնիթորը:


Հաշվի առնելով, որ այդ օգնությունը Իրանի դեմ ճնշումն ավելացնելու մաս է կազմում, դա նաև ուղղակի ազդեցություն է ունենում Ադրբեջանի վրա: Նման կարծիք է արտահայտել ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի վերլուծաբան Էմիլ Սանամյանը իր վերլուծության մեջ:


Մասնավորապես, Ադրբեջանը 2018թ. հարկային տարում պետք է ստանա 58.6 միլիոն դոլար, իսկ 2019թ.՝ 42.9 միլիլոն դոլար: Ընդ որում, 2016-17թթ. Հարկային տարիներին այդ օգնության չափը կազմել է տարեկան 3 միլիոն դոլար: 2018թ. ապրիլի 27-ին ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը կոնգրեսին տեղեկացրել է, որ իրենք ծախսում են 47.5 միլիոն դոլար Ադրբեջանի «Հարավային սահմանի անվտանգության վրա՝ «կապ, էլեկտրոնիկա, շինարարություն, ծովային պաշտպանության սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ», 11.1 միլիոն դոլար «Կասպից ծովի ծովային անվտանգության վրա» և 80 հազար դոլար «մարդու իրավունքների դասընթացների» վրա:


Չնայած ԱՄՆ-ը երկար ժամանակ ավելի մեծ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, քան Հայաստանին, այդ տարբերությունն ավելացել է անցյալ տարվանից, որը վերլուծության հեղինակը կապում է անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հետ: Համաձայն Անվտանգության աջակցության մոնիթորի տվյալների՝ 2018թ. հարկային տարում Հայաստանը ստացել է 4.2 միլիոն դոլար (ֆիսկալ տարին ավարտվում է հոկտեմբերին), 2019թ. նախատեսվում է 2.8 միլիոն, իսկ 2020թ. 2.1 միլիոն դոլար:


ԱՄՆ կոնգրեսի 907-րդ բանաձևով արգելվում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել, եթե դա անհրաժեշտ չէ Ադրբեջանի տարածքների անվտանգության համար և քանի դեռ դա չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ընթացիկ բանակցություններին և չի օգտագործվում Հայաստանի դեմ: