Բոլոր պայմանները ստեղծված են հայրենիք վերադառնալու համար: Մարզպետարանն էլ կօգնի, ինչով կարող է, նույնիսկ արտոնություններ կլինեն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ «Հետհեղափոխական Հայաստանի ու գործող կառավարության նկատմամբ հավատ ունեցող հայրենակիցներին հրավիրում եմ հայրենիք իրենց բիզնես պլաններն իրականացնելու համար»,- ասաց նա: Նրա խոսքով, Արարատի մարզում նախորդ տարվա համեմատ ավելացել են բանջարեղենի, մրգի մթերումների ծավալները, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների մակերեսը մոտ 40 հա-ով։