29.06.2026
Հայաստանը ստացել է զենիթահրթիռային «Տոռ-Մ2ԿՄ» համալիրներ
21.12.2019
Հայաստանը ստացել է զենիթահրթիռային «Տոռ-Մ2ԿՄ» համալիրներ

Հայաստանի զինուժը համալրվել է զենիթահրթիռային «Տոռ-Մ2ԿՄ» համալիրներով: «Տոռ» ԶՀՀ-ների այս մոդիֆիկացիան տեղադրված է անվավոր շասսի վրա, Հայաստանին մատակարարվել են «ԿամԱզ»-ի վրա տեղադրված տարբերակները: ԶՀՀ-ների ստացման մասին հրապարակում է արել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Այս մասին հայտնել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: "2019 թվականի արտադրության: Սա այս տարվա մեր ամենակարեւոր ձեռքբերումներից է: Քանակի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ռազմական գաղտնիք է", - Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ ԶՈւ «Տոռ-Մ2ԿՄ» ԶՀՀ-ն Այս ԶՀՀ-ների ձեռքբերման մասին հայտնի էր դարձել դեռևս 2018-ի մայիսին ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումից։ Այն ժամանակ նշվել էր, որ մի քանի ամսվա ընթացքում համալիրներն արդեն կլինեն զինված ուժերում, հայտնում է ՌազմԻնֆոն։ Համալիրի մարտավարատեխնիկական բնութագիրը 1. Խոցման առավելագույն հեռավորությունը – 15 կմ2. Միաժամանակ ուղեկցվող թիրախների քանակը – 483. Միաժամանակ հրետակոծվող թիրախների քանակը – 44. Միաժամանակ ղեկավարվող հրթիռների քանակը – 85. Թիրախների շարժի առավելագույն արագությունը – 700 մ/վ6. Անձնակազմը – 3 մարդ