24.11.2024
Գլխավոր դատախազը 2008թ-ին վերաբերող դատավճիռը բեկանելու միջնորդություն է ներկայացրել
prev Նախորդ նորություն

Էջմիածնում սահմանափակումներից հետո 129 մարդու մոտ ջերմություն է արձանագրվել. Փաշինյան

Կառավարությունն այսօր՝ մարտի 16-ին, ժամը՝ 15:00-ին, հրավիրելու է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հարցը: Այս մասին Facebook-ում ուղիղ եթերով կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ, ըստ ամենայնի, արտակարգ դրություն կհայտարարեն:


Վարչապետը հայտնեց, որ նիստը լինելու է բաց և այն ուղիղ հեռարձակվելու է: «Այս պահին ոչինչ չեմ ասին, դուք ինքներդ ամեն ինչին ականատես կլինեք կառավարությունում սպասվող քննարկման ժամանակ: Եթե կառավությունն ընդունի նման որոշում, իսկ այսօրվա մեր քննարկման տրամաբանությունը հենց այդ ուղղությամբ էր, ապա Ազգաին ժողովն իրավունքի ուժով նիսկ կգումարի, որի կներկայացնենք մեր անելիքները, սպասվող սահմանափակումները, կպատասխանենք նաև հարցերին ու քննադատություններին», - ասաց վարչապետը:


Վարչապետն ասաց, որ այս պահին առկա է կորոնավիրուսի 30 հաստատված դեպք: «Ունենք կորոնավիրուսի 30 դեպք, որից 19-ը Էջմիածնի հետ կապված դեպքերն են, 1 մարդ բուժվել է, 10 անձից 3-ը առաջին դեպքի՝ Գոլդեն Փելիսում մեկուսացված 3 անձինք են, 7-ից 3-ը Երեւանի արտադրական ձեռնարկությունում արձանագրված դեպքերն են, 1-ը՝ Սյունիքի դեպքը: Լավն այն է, որ այս պահին մենք ախտորոշել ենք մի շարք մարդկանց եւ կարող ենք մտածել, որ այնտեղ մենք վարակի տարածման աղբյուր չունենք»,- նշեց Փաշինյանը:


Վարչապետ նաև խոսեց, Էջմիածնում մարտի 15-ի գիշերվանից մտցված սահմանափակումների մասին: «Արդեն 129 մարդու մոտ ջերմություն է արձանագրվել, նարնք ուղարկվել են հետ եւ կլինեն ինքնամեկուսացած, շնորհակալ ենք նրանց համագործակցության համար: Սա չի նշանակում, որ 129 մարդու մոտ վիրուս կա, բայց ջերմությունը դեռ ոչինչ չի նշանակում, քանի դեռ չի կատարվել թեստավորում»,- ասաց նա:


Վարչապետը նաև տեղեկացրեց, որ կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ կատարվող քայլերի շրջանակում այս պահին ավելի քան 300 հայաստանցիներ մեկուսացված են, վարակվածների թիվը 30 է: «Եվս 300 քաղաքացի մեկուսացնելու համար պայմաններ են ապահովում», - ասաց նա՝ հավելելով, որ այս պահին կորոնավիրուս ախտորաշված քաղաքացիներից միայն երկուսն են տարիքային առումով ռիսկի գոտում: «Բայց նրանց ինքնազգացողությունը լավ է, մյուսներն էլ իրենց լավ են զգում և կապաքինվեն առաց որևէ լուրջ միջամտության», - ասաց վարչապետը:


Վարչապետը նաև հայտարարեց, որ կառավարությունն աշխատանք է տանում տնտեսական իրավճակը երկրում վերահսկողության տակ պահելու համար: «Մենք հետևում ենք իրավիճակին, տեղյակ ենք որոշ տնտեսվարողների մոտ առկա խնդիրներից ու դրանց պարբերաբար անդրադառնում ենք: Կասկած չկա, որ մենք այս իրավիճակը հաղթահարելու ենք», - ասաց նա:


Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին


«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի համաձայն, Հայաստանում արտակարգ դրություն կարող է հայտարարվել «սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում»:


«Ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները», - սահմանում է օրենքը:


Օրենքում չկա հստակ կարգավորումներ տեխնածին, բնական աղետների ու հանրային առողջապահական լուրջ վտանգների պարագայում երկրում արտակարգ դրություն հայտարարելու վրաբերյալ: