Թուրքական ROKETSAN ընկերության կողմից արտադրվող MAM-L և MAM-C թեթև հրթիռներն օգտագործվում են Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից: MAM տեսակի հրթիռները կիրառվում են հարվածային Bayraktar TB2 և Anka անօդաչուների կողմից: ROKETSAN-ից հայտնել են, որ թուրքական արտադրության մինի հրթիռները շուտով մատակարարվելու են բարեկամ և դաշնակից երկրների բանակներին: