24.11.2024
ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ստեղծվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
prev Նախորդ նորություն

Մինչև օրվա վերջ մեկուսացված անձանց թիվը կարող է հասնել մինչև 420-430. նախարար

Մինչև օրվա վերջ մեկուսացված անձանց թիվը կարող է հասնել մինչև 420-430: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։


Նա նշեց, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 30 է, բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար, միայն երկուսի մոտ է առկա թոքաբորբ.


«Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- հավաստիացրեց նա:


Նախարարը նշեց, այս պահին կա 20 քաղաքացի, ովքեր թեստ են անցել ու պատասխանի են սպասում: Նա չբացառեց, որ այս թիվն ավելանալու է և հնարավոր է հասնի մինչև 50-60-ի:


VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ կառավարությունը մարտի 16-ին արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարեց արտակարգ դրություն: