ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ստեղծվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ստեղծվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն, որտեղից առաջիկա օրերի ընթացքում կկազմակերպվեն մամուլի ասուլիսներ (12:00-ին, 16:00-ին, 20:00-ին)՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետ կապված օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու համար:
Ասուլիսները հեռարձակվելու են Հանրային հեռուստաընկերությամբ (բաց հաճախականությամբ) և ՀՀ կառավարության «Յութուբ»-ի ալիքով: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: