Մատենադարանի այսօրվա միջոցառումից հետո շատերի ուշադրությունը առանձնահատուկ գրավել է այն հանգամանքը, որ «Իմ քայլը» հիշմադրամը կրթաթոշակ է տվել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թոռնիկին։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով. «Այս առիթով ուզում եմ նշել, որ անցյալ տարի «Իմ քայլը» հիմադրամից կրթաթոշակ է ստացել նաեւ Հրայր Թովմասյանի դուստրը: Անիմաստ է այստեղ որեւէ այլ ենթատեքստ փնտրելը։ Կրթաթոշակ տրվում է այն ուսանողների, ովքեր համապատասխանում են հիմնադրամի սահմանած հստակ չափանիշներին, եւ հաղթահարում են պրոֆեսիոնալներից կազմված անկախ հանձնաժողովի «քննությունը»։ Լուսանկարում՝ Մերի Թովմասյանը»։