Կորոնավիրուսը կառավարելի է, մեզ դրանով չեն վախեցնի. Փաշինյան
Ֆինանսական շուկան Հայաստանում կայուն ու ուժեղ է, մանավանդ անցյալ տարվա ցուցանիշներից հետո, երբ Հայաստանն իր միջազգային պահուստները հասցրել է ռեկորդային մակարդակի։ Այս մասին Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, Կենտրոնական բանկն աննախադեպ մեծ ծավալի արտարժույթ է գնել և պահուստավորել, և այս իմաստով խնդիր չենք ունենալու:
Փաշինյանն ասաց, որ դեմ է տնտեսական նպաստի տրամադրմանը, քանի որ Հայաստանը 2018-19 թվականներին մեծ պոտենցիալ է կուտակել՝ տնտեսական ռեստարտ, տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար և այն կօգտագործվի, որպեսզի «մենք այս իրավիճակից դուրս գանք ավելի ուժեղացած տնտեսությամբ»։
«Կորոնավիրուսը կառավարելի է և կարող է լինել կառավարելի նաև երկարաժամկետ առումով։ Կոչ եմ անում պահպանել հանգստությունը։ Բոլոր ուղղություններով իրավիճակը կայուն է, վերահսկվում է, բոլորս պետք է պայմանավորվենք, որ այս ճգնաժամը մեզ համար 0-ական կետ է, որից պետք է կառուցենք բոլորովին նոր իրականություն: Կորոնավիրուսը մեզ չի վախեցնի»,- հավելեց նա։
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել: Կառավարությունը պարզաբանել է, թե ի՞նչ կարելի է այս ընթացքում և ի՞նչ սպասել այս դրությունից: