Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է Սիրիայի հյուսիսում 145 կմ երկարությամբ եւ 30 կմ լայնությամբ անվտանգության գոտի ստեղծելու մասին: «Ստեղծվել է 145 կմ երկարությամբ եւ 30 կմ լայնությամբ անվտանգության գոտի: «Խաղաղության աղբյուր» գործողությունների շրջանում արեւելքից եւ արեւմուտքից հարձակումները շարունակվում են: Հարձակումները կանխելու համար բանակցություններ ենք վարում մեր ռուս գործընկերների հետ»,- նշել է նա: