25.11.2024
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Քաղաքացու մահը որևէ կապ չունի կորոնավիրուսի հետ. վարչապետ

Մարտի 17-ին «Արմենիա» բ/կ-ից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն ախտորոշմամբ 49-ամյա պացիենտ, ում մոտ, բնականաբար, կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ կատարվել է նմուշառում և արդյունքը եղել է բացասական, այսինքն՝ հերքվել է կորոնավիրուսի առկայությունը պացիենտի օրգանիզմում:


«Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման բոլոր միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, բայց ցավոք, քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել:


Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ վիճակը, հարկ եմ համարում հատուկ արձանագրել, որ քաղաքացու մահը որեւէ կապ չունի կորոնավիրուսի հետ»,- գրել է Փաշինյանը: