25.11.2024
Քաղաքացու մահը որևէ կապ չունի կորոնավիրուսի հետ. վարչապետ
prev Նախորդ նորություն

Նախագահն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին:


«Ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 1. 017.556 դրամ, փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված՝ առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին»,- ասված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ 100 000 դրամ կփոխանցի՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին: