22.04.2025
Մարտի 19-ից Հայաստանում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել
prev Նախորդ նորություն

Թորոսյան․ 100 000 դրամ փոխանցեցի՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել է, որ 100 000 դրամ է փոխանցել ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի:


«Հիշեցնում եմ, որ Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։


✅ Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան։


✅ Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947:


Խնդրում ենք փոխանցում կատարելիս առաջ նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։


Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա»։



 


 


 

Պետությանը պատճառվել է շուրջ 45 մլրդ դրամի վնաս. դատախազության բացահայտումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան