25.11.2024
Նախագահն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը
prev Նախորդ նորություն

«Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում Հայաստանը բարելավել է դիրքերը

Հայաստանը «Heritage Foundation»-ի կողմից հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ բարելավելով իր դիրքերն անցյալ տարվա համեմատ (2019 թ. ինդեքսում Հայաստանը 47-րդն էր)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։


Հայաստանը 70.6 ցուցանիշով 180 երկրների շարքում ընդգրկված է առավելապես ազատ երկրների խմբում, մինչդեռ անցյալ տարի 67.7 ցուցանիշով չափավոր ազատ երկրների խմբում էր:


Հայաստանում տնտեսական ազատությունը վերջին 15 տարում հիմնականում կայուն մակարդակի վրա էր, իսկ վերջին երկու տարում նկատելի էր ՀՆԱ-ի աճ. կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում, խթանում է արտահանումը և արտաքին ներդրումների աճը հետագա տնտեսական զարգացման նպատակով, սակայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել իրավական արդյունավետությանը: