22.11.2024
Ռազմական փորձագետ. Թուրքիային ձեռնտու չէ հակամարտությունն Իդլիբում
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ԱՄՆ-ի ներխուժումները վատ ավարտ են ունենում Մերձավոր Արևելքի համար

2001թ.-ին ամերիկացիները ներխուժել են Աֆղանստան, որպեսզի դուրս մղեն թալիբներին, սակայն նրանք այսօր համաձայնագիր են կնքում նրանց հետ, որպեսզի հայտնվեն այն վիճակում, որն առկա էր մինչև սեպտեմբերի 11-ը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային նախկին խորհրդական Ֆիլիպ Գորդոնը:


Նա նշել է, որ ամեն տասնամյակը մեկ ամերիկացիները ներխուժում են Մերձավոր Արևելք, որպեսզի տապալեն տեղի ռեժիմները: Սակայն այդ ներխուժումները միշտ վատ են վերջանում:


Ըստ նրա, ռեժիմը տապալելն ավելի հեշտ է, քանի նոր ռեժիմ հաստատելը: Նրա խոսքով, տեղի բնակչությունը չի սիրում, երբ օտարները ներխուժում են՝նոր ռեժիմներն էլ այնքան էլ բարյացակամ չեն ԱՄՆ-ի նկատմամբ, ինչպես կանխատեսվում էր: