22.11.2024
Օջալանը զգուշացրել է Սիրիայի քրդերին դավադրության մասին
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետ. Թուրքիային ձեռնտու չէ հակամարտությունն Իդլիբում

Ռազմական փորձագետ Բորիս Ռոժինը հայտարարել է, որ Իդլիբում գրոհայինները հնարավոր է դիմեն սադրանքների:


Նա նշել է, որ Հայաթ Թահրիր աշ-Շամն ու նրա հետ փոխկապակցված խմբավորումներն ի սկզբանե դեմ էին ռուս-թուրքական խաղաղության մասին համաձայնագրին:


Ըստ նրա, այդ խմբավորումը շարունակելու է կրակի տակ պահել M5 ավտոմայրուղին, սակայն առանց Թուրքիայի աջակցության նրանք չեն կարողանալու լայնածավալ հարձակում իրականացնել:


Նա նշել է, որ եթե Թուրքիան շարունակի հակամարտության երկարաձգումն Իդլիբում, Սիրիան կարող է իր հարվածներով էլ ավելի չեզոքացնել թուրքական ազդեցությունը Սիրիայի հյուսիս-արևելքում: