Այս տարի՝ վերջին 5 տարում առաջին անգամ, ՀՆԱ-ի աճն Ադրբեջանում կազմել է 2%, ոչ նավթային ՀՆԱ-ն՝ 3,5%-ով: Ինչպես տեղեկացնում է Trend-ը, այս մասին 2019-ի տնտեսական արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում ասել է Տնտեսական բարեփոխումների և կոմունիկացիաների կենտրոնի տնօրեն Վուսալ Գասըմլըն: Նրա խոսքով, ընթացիկ տարվա առաջին 11 ամիսների ընթացքում պետական բյուջեի պրոֆիցիտը կազմել է 957 մլն մանաթ, ապրանքաշրջանառության դրական սալդոն կազմել է 6 մլրդ դոլար: Ադրբեջանի արժութային պահուստները կազմել են 50 մլրդ դոլար, ինչը 6 անգամ գերազանցում է արտաքին պետական պարտքը: