3.04.2026
Տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը
prev Նախորդ նորություն

Պարետատունը որոշել է Իրանի տարածքով բեռների հոսքը «որոշակիորեն բացել». Փաշինյան

Չկա այն վստահությունը, որ Իրանից ու Վրաստանից Հայաստան բեռները գալիս են նույն ռիթմով ու ծավալով, ինչ հունվարի սկզբին էր: Այս մասին «Շանթ» ՀԸ տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ոչ ադ վստահությունը չկա, քանի որ Իրանի հետ հաղորդակցությունն իրնքներս ենք սահմանափակել», - ասաց Փաշինյանը՝ պատասխանելով լրագրող Արամ Աբրահամյանի հացին առ այն՝ կա արդյոք վստահություն, որ Իրանից ու Վրաստանից Հայաստան բեռները գալիս են նույն ռիթմով ու ծավալով, ինչ հունվարի սկզբին էր:


Այնուհետև Փաշինյանը հայտնեց, որ պարետատունն արդեն որոշում է կայացրել Իրանի տարածքով բեռների հոսքը որոշակիորեն բացել:


«Ինչ վերաբերում է Վերին Լարսին, ապա այն փակ է, բայց եղանակային պատճառներով: Երբ ճանապարհը բացվի, այդ բեռները կգան: Ինչ վերաբերում է Վրաստանի Փոթիի և Բաքումիի նավահանգիստներին, ապա այդտեղից մեր բեռները գալիս են բնականոն եղանակով», - ասաց նա:

Կառավարությունն առաջիկայում 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար