25.11.2024
Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են բացառություններ որոշ ապրանքների փոխադրման մասով
prev Նախորդ նորություն

Աննա Հակոբյանը ցանկանում է ներգրավվել ԱՆ կամավորական աշխատանքներում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը։


Հակոբյանը մարտի 15-ի երեկոյան անցել է կորոնավիրուսի թեստ, որի արդյունքը եղել է բացասական։


Պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ և ՀՀ-ում արտակարգ դրության հաստատմամբ՝ Հակոբյանն անորոշ ժամանակով հետաձգել է բոլոր հանդիպումները։ «Իմ քայլը» հիմնադրամը դիտարկում է խոցելի վիճակում գտնվող տարեցներին աջակցելու հնարավորությունը։


«Ներկա դրությամբ Հիմնադրամի աշխատակիցներն իրականացնում են խորհրդակցություններ, ուսումնասիրություններ՝ հասկանալու համար կարիքները․ ըստ այդմ կհստակեցվեն նաև հետագա անելիքները։ Որպես Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը տնից համակարգում է այդ աշխատանքները»,- նշել է Հարությունյանը։



Մարտի 18-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 84 հաստատված դեպք կա։ Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:


Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: