17.04.2025
Հայաստանում սահմանվում է արտակարգ դրություն. կառավարությունը որոշում կայացրեց
prev Նախորդ նորություն

Հայաստանի ու Արցախի անցակետերում ջերմաչափում կիրականացվի. Փաշինյան

Մարտի 16-ի կառավարության արտահերթ նիստում, որի ընթացքում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով երկրում արտակարգ դրություն սահմանելու որոշում կայացվեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նույն նպատակով Հայաստանի ու Արցախի անցակետերում ջերմաչափում կիրականացվի:


Նա ասաց, որ Արցախի նախագահի հետ պայմանավորվել են կոչ անել Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին փոխադարձ այցելություններ կատարել միայն խիստ անհրաժեշտության պարագայում։ «Արցախում կորոնավիրուսի դեպք չկա: Մենք պետք է կոչ անենք մեր քաղաքացիներին Արցախ ու Հայաստան այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Իսկ անցակետերում ջերմաչափում կիրականացվի, եթե որևէ մեկի մոտ ջերմաստիճանը բարձր լինի, ապա պետք է վերդառնան իրենց բնակության վայրեր», - ասաց նա:


 

ԱԻՆ-ը ամփոփում է շաբաթը. 576 դեպք, որից 447-ը՝ արտակարգ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան