Transparency International-ի զեկույցի համաձայն, 180 երկրների շարքում կոռուպցիայի մակարդակով Թուրքիան զբաղեցրել է 91-րդ տեղը: Թուրքիայի դիրքերի վատթարացումը պայմանավորված է իշխանության կոնսոլիդացիայով, դատական համակարգի ազատության լղոզմամբ, ինչպես նաև խորհրդարական վերահսկողության վերացմամբ: Նշվում է, որ Թուրքիայում քաղաքական որոշումների կայացումն արդեն իրականացնում է ավելի նեղ շրջանակ՝ժողովրդի ազդեցության աստիճանն որոշումների կայացման վրա նվազել է: