Թբիլիսիում երեկ կայացած բողոքի ցույցերը Կրեմլը «ռուսատյաց սադրանք» է համարում: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Իհարկե, մեզ չեն կարող չմտահոգել ՌԴ քաղաքացիների նկատմամբ ագրեսիվ դրսևորումները»,- ասել է նա: