17.02.2026
Նախագահն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը. ԱԳՆ

Կորոնավիրուսի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը՝ հարևան Վրաստանի և Իրանի հետ սերտ համակարգմամբ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:


«Մշտական կապի մեջ եմ իմ գործընկեր Դավիդ Զալկալիանիի հետ՝ խթանելու համատեղ պաշտպանական միջոցառումները: Հետագա համատեղ գործողություններ են սպասվում Իրանի հետ»,- գրել է Մնացականյանը:


Նշենք, որ քիչ առաջ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ ևս երկու հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակման դեպք: Այսպիսով Հայաստանում վարակվածների թիվը հասավ 8-ի:


 

Հայաստանում կա կորոնավիրուսի 8 հաստատված դեպք․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sputnik
16.02.2026
Բաքուն հայտնել է հունվարին Հայաստան 2,4 մլն դոլարի արտահանման մասին